Մատչելիության հղումներ

Մինչև մայիսի 15-ը անձրևներ և ամպրոպներ են սպասվում, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի


Մայիսի 11-15-ը Հայաստանի շրջանների զգալի մասում, այդ թվում՝ մայրաքաղաք Երևանում, ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Հայաստանի տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG