Մատչելիության հղումներ

ԼՂ ՊԲ-ում անցկացվել են մարտական հրաձգությամբ ուղեկցվող զորախաղեր


Լուսանկարը՝ ԼՂ ՊՆ մամուլի ծառայության
Լուսանկարը՝ ԼՂ ՊՆ մամուլի ծառայության

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի առանձին հրետանային բրիգադներից մեկի մի շարք ստորաբաժանումների մասնակցությամբ երեկ անցկացվել են մարտական հրաձգությամբ ուղեկցվող մարտավարական զորախաղեր:

«Զբաղեցնելով համապատասխան մարտակարգեր՝ վերջիններս կատարել են մարտավարական տարբեր առաջադրանքներ և գերազանց գնահատականներով խոցել պլանային ու ոչ պլանային բոլոր նշանակետերը: Զորախաղերի ընթացքում առաջին անգամ կիրառվել են նաև որոշ տեխնիկական նորամուծություններ, որոնք էականորեն բարելավել են կրակային խնդիրների կատարման արդյունավետությունը», - ասված է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG