Տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալի պաշտոնակատար Վարազդատ Կարապետյանը հայտարարել է լիազորությունները վայր դնելու մասին:
«Իմ սիրելի ընկերներ, այս իրավիճակում չեմ կարող անտարբեր մնալ։ Ես վայր եմ դնում փոխնախարարի իմ լիազորությունները», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Կարապետյանը։
Նշենք, որ ավելի վաղ հրաժարական էր ներկայացրել Տարածքային կառավարման և զարգացման նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Լոքյանը։