Մատչելիության հղումներ

Դաշնակցության նախարարները և մարզպետները հրաժարական տվեցին


ՀՅԴ դրոշը, արխիվ
ՀՅԴ դրոշը, արխիվ

ՀՅ Դաշնակցությունը տեղեկացնում է, որ տարածքային կառավարման և զարգացման նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Լոքյանը, կրթության և գիտության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Մկրտչյանը, բնապահպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը, ինչպես նաև Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանն ու Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը ներկայացրել են իրենց հրաժարականի դիմումները: Այդ մասին ասված է կուսակցության հանրային կապերի գրասենյակի հաղորդագրությունում:

Հիշեցնենք, Դաշնակցությունը երեկ հայտարարեց իշխող կոալիցիայից դուրս գալու մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG