Մատչելիության հղումներ

«Ժառանգություն»․ Պայքարը շարունակվում է


«Ժառանգության» նախագահ Արմեն Մարտիրոսյան, արխիվ

Երեքշաբթի օրը «հերթական անգամ և վերջնականապես ապացուցվեց, որ խորհրդարանը և Հայաստանի Հանրապետության դե ֆակտո իշխանությունները ժողովրդի ներկայացուցիչների և նրա կամքի արտահայտողները չեն», - հայտարարում է «Ժառանգություն» կուսակցությունը:

«Ժառանգությունը» տարիներ շարունակ պայքարել է Հայաստանի քաղաքացիների և հայ ժողովրդի, Հայաստանի պետական շահի սպասարկման համար: Մենք, որպես համաժողովրդական պայքարի ակունքներում և հետագա զարգացման գործում կանգնած ուժ հայտարարում ենք՝ պայքարը թևակոխում է վճռորոշ փուլ, Հայաստանում համակարգային փոփոխություններին այլընտրանք չկա,ողջ ժողովուրդը՝ գործընկեր կուսակցությունների հետ մեկտեղ, պետք է շարունակի խաղաղ, իրավական, արժանապատիվ պայքարը մինչև վերջ», - ասված է ընդդիմադիր կուսակցության այս գիշեր տարածած հայտարարությունում:

Հիշեցնենք, վարչապետի պաշտոնում առաջադրված միակ թեկնածու, Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և Հանրապետական կուսակցության հետագա իշխանավարման դեմ պայքարը գլխավորող ընդդիմադիր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը երեկ Ազգային ժողովում չստացավ բավարար թվով ձայներ․ նրա օգտին քվեարկեց 45, դեմ՝ 56 պատգամավոր:

Քվեարկությունից հետո Փաշինյանը Երևանի Հանրապետության հրապարակում անցկացվող բազմամարդ հանրահավաքում կոչ արեց առավոտից վերսկսել քաղաքացիական անհնազանդության ակցիաները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG