Մատչելիության հղումներ

Փաշինյանը ցուցարարներին կոչ արեց վաղն առավոտից վերսկսել քաղաքացիական անհնազանդության ակցիաները


Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում, 1-ը մայիսի, 2018թ.

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և Հանրապետական կուսակցության հետագա իշխանավարման դեմ պայքարը գլխավորող Նիկոլ Փաշինյանը Երևանի Հանրապետության հրապարակում անցկացվող բազմամարդ հանրահավաքում կոչ արեց վաղն առավոտից վերսկսել քաղաքացիական անհնազանդության ակցիաները:

«Հանրապետական խմբակցության գործողությանը մեր հակագործողությունը լինելու է շատ արագ, վաղը հայտարարվում է տոտալ գործադուլ և դասադուլ: Առավոտյան 8:15-ից շրջափակում ենք բոլոր փողոցները, հաղորդակցության ուղիները, մետրոն, օդանավակայանը: Մեր պայքարը չի կարող չպսակվել հաղթանակով»,- դիմելով ցուցարարներին՝ ասաց Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը, ում թեկնածությունը Հայաստանի վարչապետի պաշտոնում այսօր մերժվեց Ազգային ժողովում, չորեքշաբթի երեկոյան, ժամը 19-ին կրկին հանրահավաք հրավիրեց Հանրապետության հրապարակում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG