Մատչելիության հղումներ

Զոհրաբյան․ Չեմ ուզում, որ իմ և ձեր երեխաները ապրեն ձեր ապականած իմ հայրենիքում


Վարչապետի պաշտոնում «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի թեկնածության քննարկմանը «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասաց․ - «Մենք միացել ենք համաժողովրդական շարժմանը, որպեսզի մեր երկրում այլևս մեկ գիշերվա մեջ ՀՀՇ-ից չդառնան Երկրապահ, հետո Հանրապետական, հետո էսեռ, հետո բոլշևիկ, հետո մենշևիկ ու հիմա էլ երևի թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ: Ցանկացած կոմպրոմիս այս արատավոր համակարգը ստվերային այս կամ այն ձևով, այս կամ այն դեմքով, այս կամ այն խմբավորմամբ ու թայֆայով պահպանելը լինելու է դեռևս չսկսված ճանապարհի ավարտը: Քվեարկելու եմ հանուն իմ ու նաև այս փոփոխություններին գենետիկորեն ընդդիմացող Հանրապետականների երեխաների ապագայի, որովհետև ես չեմ ուզում, որ իմ և ձեր երեխաները ապրեն ձեր ապականած իմ հայրենիքում»:

«Ծառուկյան» դաշինքը, հիշեցնենք, երեկ հայտարարել էր Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը սատարելու մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG