Մատչելիության հղումներ

Մակրոնը և Ռոհանին պայմանավորվել են պահպանել միջուկային համաձայնագիրը


Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոն, Իրանի նախագահ Հասան Ռոհանի
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոն, Իրանի նախագահ Հասան Ռոհանի

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը և Իրանի նախագահ Հասան Ռոհանին ժամեր առաջ կայացած հեռախոսազրույցի արդյունքում պայմանավորվածության են հանգել պահպանել գերտերությունների ու պաշտոնական Թեհրանի միջև 2015 թվականին ձեռք բերված միջուկային համաձայնությունը: Այս մասին հաղորդում է Ֆրանսիայի նախագահի մամուլի ծառայությունը:

Իրանի նախագահի գրասենյակի փոխանցմամբ՝ Ռոհանին պնդել է, որ համաձայնության պայմանները չեն կարող փոխվել:

Հիշեցնենք, օրերս Վաշինգտոն այցի ընթացքում Մակրոնը հայտարարել էր, որ ըստ ամենայնի՝ Միացյալ Նահանգները պատրաստվում է հրաժարվել Իրանի հետ կնքված միջուկային համաձայնագրից, որով Թեհրանը պարտավորվել է սահմանափակել իր միջուկային ծրագիրը՝ իսլամական հանրապետության նկատմամբ միջազգային պատժամիջոցների մեղմացման դիմաց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG