Մատչելիության հղումներ

Մակրոնը «չի սպասում», թե Թրամփը կշարունակի հարգել Իրանի հետ համաձայնագիրը


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը ընդունում է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնին, Վաշինգտոն, 24-ը ապրիլի, 2018թ․
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը ընդունում է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնին, Վաշինգտոն, 24-ը ապրիլի, 2018թ․

Ըստ ամենայնի, Միացյալ Նահանգները պատրաստվում է հրաժարվել Իրանի հետ 2015 թվականին ձեռք բերված միջուկային համաձայնությունից: Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը հայտարարել է, թե չի սպասում, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կշարունակի հարգել Իրանի հետ կնքված համաձայնությունը, որովհետև նախագահական նախընտրական արշավում խոստացել է չեղարկել այն:

Ժամեր առաջ Վաշինգտոնում պատասխանելով լրագրողների հարցերին՝ Ֆրանսիայի ղեկավարն ասել է, որ ինքը «ներքին տեղեկություն» չունի, թե ինչ որոշում կկայացնի Թրամփը, պարզապես լսելով ԱՄՆ նախագահին՝ եզրակացրել է, որ նա առանձնապես ցանկություն չունի պահպանելու Իրանի հետ համաձայնությունը:

Էմանյուել Մակրոնը եռօրյա այցով Վաշինգտոնում էր և, ըստ հաղորդագրությունների, փորձել է համոզել Թրամփին՝ պահպանել Իրանի և գերտերությունների միջև համաձայնագիրը, որով Թեհրանը պարտավորվել է սահմանափակել իր միջուկային ծրագիրը՝ իսլամական հանրապետության նկատմամբ միջազգային պատժամիջոցների մեղմացման դիմաց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG