Մատչելիության հղումներ

ԱԺ նախագահը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է Հայաստանում տեղի ունեցող վերջին իրադարձությունները


ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ապրիլի 27-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին:

ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն, զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում տեղի ունեցող վերջին իրադարձություններին, ՀՀ վարչապետի առաջիկա ընտրությանը:

Արա Բաբլոյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության և խոսքի ազատության դերը երկրի զարգացման գործում:

Խորհրդարանի ղեկավարի խոսքով՝ մայիսի մեկին ՀՀ Ազգային ժողովում կանցկացվի ՀՀ վարչապետի ընտրություն՝ ՀՀ Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան:

Ժոնաթան Լաքոտը կարևորել է խաղաղ ցույցերի անցկացման հնարավորությունը Հանրապետությունում և այդ օրերին ուժային կառույցների, ինչպես նաև ցույցի մասնակիցների պահվածքը:

Ֆրանսիայի դեսպանը հույս է հայտնել, որ գործընթացները կընթանան խորհրդարանի և այլ ժողովրդավարական ինստիտուտների շրջանակներում:

Զրուցակիցները երկուստեք հույս են հայտնել, որ ՀՀ վարչապետի ընտրությունից հետո երկրում իրավիճակը կվերադառնա իր բնականոն հունին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG