Մատչելիության հղումներ

Ռոհանի․ ԱՄՆ-ը կկանգնի լուրջ հետևանքների առջև, եթե դուրս գա Իրանի հետ համաձայնագրից


Իրանի նախագահ Հասան Ռոհանին ելույթ է ունենում Թավրիզում հավաքի ժամանակ, 24-ը ապրիլի, 2018թ․
Իրանի նախագահ Հասան Ռոհանին ելույթ է ունենում Թավրիզում հավաքի ժամանակ, 24-ը ապրիլի, 2018թ․

Իրանի նախագահը զգուշացրել է՝ Ամերիկան կկանգնի լուրջ հետևանքների առջև, եթե նախագահ Թրամփը որոշի դուրս գալ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրից:

«Դիմում եմ նրանց, որ Սպիտակ տանն են, Իրանի կառավարության արձագանքը խիստ կլինի, եթե նրանք ետ կանգնեն իրենց ստանձնած պարտավորություններից», - այսօր հայտարարել է Հասան Ռոհանին:

Միացյալ Նահանգների նախագահը եվրոպացի գործընկերներին մինչև մայիսի 12-ը ժամանակ է տվել 2015 թվականին Թեհրանի հետ կնքված համաձայնագրի, իր խոսքով՝ «սարսափելի թերությունները» շտկելու համար, սպառնալով հակառակ դեպքում վերականգնել պատժամիջոցները Իրանի նկատմամբ:

Այժմ Վաշինգտոնում է համաձայնագրի աջակից, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը, ով, ըստ հաղորդումների, փորձում է համոզել Դոնալդ Թրամփին փոխել դիրքորոշումն այս հարցում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG