Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի նախագահը պետական այց է կատարում ԱՄՆ


ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահները՝ տիկնանց հետ, Վաշինգտոն, 23-ը ապրիլի, 2018թ․
ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահները՝ տիկնանց հետ, Վաշինգտոն, 23-ը ապրիլի, 2018թ․

Ակնկալվում է, որ Իրանի և աշխարհի վեց գերտերությունների միջև 2015 թվականին կնքված միջուկային համաձայնագրի շուրջ տարաձայնություններն են լինելու Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի ԱՄՆ պետական այցի գլխավոր թեման:

Մակրոնը եռօրյա այցով Վաշինգտոն է ժամանել երեկ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջնաժամկետ է նշանակել մայիսի 12-ը, որպեսզի կա՛մ փոփոխություներ կատարվեն Իրանի հետ համաձայնագրում, կա՛մ Միացյալ Նահանգները հրաժարվի համաձայնագրից։

Փաստաթուղթը ստորագրած մյուս պետությունները՝ Մեծ Բրիտանիան, Չինաստանը, Ֆրանսիան, Գերմանիան և Ռուսաստանը, կոչ են արել ԱՄՆ-ին մնալ համաձայնագրի մեջ, շեշտելով, որ դա Իրանի միջուկային ծրագրերի զարգացումը կանխելու լավագույն միջոցն է:

2015 թվականի հուլիսին կնքված միջուկային համաձայնագրով, հիշեցնենք, Իրանը պարտավորվել է սահմանափակել իր միջուկային ծրագիրը, ինչի դիմաց գերտերությունները մեղմացնում են Թեհրանի դեմ սահմանված պատժամիջոցները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG