Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանն ազատ է արձակվել Ոստիկանության Մաշտոցի բաժնից: Այդ մասին տեղեկացնում է Մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան էջը։
Նշենք, որ Գրիգորյանը բերման էր ենթարկվել այսօր Հանրապետության հրապարակից։
Օմբուդսմեն Արման Թաթոյանը Ստեփան Գրիգորյանին անհապաղ ազատ արձակելու պահանջ էր ներկայացրել։