Մատչելիության հղումներ

Օմբուդսմենը Ստեփան Գրիգորյանին անհապաղ ազատ արձակելու պահանջ է ներկայացրել


Ստեփան Գրիգորյան, արխիվ
Ստեփան Գրիգորյան, արխիվ

Հանրապետության հրապարակից այսօր բերման է ենթարկվել Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը։

Ըստ Գրիգորյանի Ֆեյսբուքյան էջի, նա գտնվում է ոստիկանության Մաշտոցի բաժնում։

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը տեղեկացնում է, որ օմբուդսմեն Արման Թաթոյանը Ստեփան Գրիգորյանին անհապաղ ազատ արձակելու պահանջ է ներկայացրել։

«Մարդու իրավունքների պաշտպանն անձամբ կապի մեջ է Ստեփան Գրիգորյանի որդու հետ: Ոստիկանության բաժնում նրան այցելել են նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները», - ասված է ՄԻՊ հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG