Մատչելիության հղումներ

Թրամփ. «Իմ պես կոշտ Մոսկվայի նկատմամբ ոչ ոք չի եղել»


Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Փալմ Բիչ, Ֆլորիդա, 17-ը ապրիլի, 2018թ.
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Փալմ Բիչ, Ֆլորիդա, 17-ը ապրիլի, 2018թ.

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կսահմանվեն այն ժամանակ, երբ Ռուսաստանը տա դրա առիթը: Նա կրկնել է, որ ոչ ոք իր պես կոշտ չէ Մոսկվայի նկատմամբ:

Երեկ Ֆլորիդայում Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ համատեղ ասուլիսում Թրամփը խոսել է նաև բրիտանացիների և ֆրանսիացիների հետ համատեղ ջանքերով Ռուսաստանի դաշնակից Սիրիային հրթիռային հարվածներ հասցնելու, ինչպես նաև ՆԱՏՕ-ի երկրների կողմից պաշտպանությանն ուղղված ծախսերն ավելացնելու մասին:

Թրամփի այդ նոր մեկնաբանությանը նախորդել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Նիքի Հեյլիի անցած շաբաթավերջի հայտարարությունն այն մասին, որ ապրիլի 16-ին Վաշինգտոնը նոր պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի նկատմամբ:

Ավելի ուշ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաները հայտնել են, որ հարցը մնում է օրակարգում, սակայն տվյալ պահին նոր պատժամիջոցներ չեն հայտարարվի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG