Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի լրագրող Ֆիքրեթ Հուսեյնլին վերջապես կարողացավ Կիևից մեկնել Նիդերլանդներ


Ադրբեջանցի լրագրող Ֆիքրեթ Հուսեյնլին, ում նկատմամբ Բաքուն միջազգային հետախուզում էր հայտարարել, այսօր Ուկրաինայից մեկնել է Նիդեռլանդներ: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է «Թուրան» անկախ հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Քյանիմաթ Զահիդը:

Անցած հոկտեմբերից Ուկրաինայի իշխանությունները առգրավել էին Նիդերլանդների քաղաքացի Հուսեյնլիի փաստաթղթերը՝ արգելելով նրան դուրս գալ Ուկրաինայից: Ավելի քան կես տարի նա գտնվում էր Ադրբեջանին արտահանձնելու վտանգի տակ: Լրագրողական միջազգային կազմակերպությունները Ուկրաինայի իշխանություններին կոչ էին արել դադարեցնել Ֆիքրեթ Հուսեյնլիի դեմ գործողությունները և նրան վերադարձնել փաստաթղթերը: Լրագրողի փաստաթղթերը վերադարձնելու՝ նրա փաստաբանի դիմումը դատարանը լսելու էր ապրիլի 19-ին, ուստի պարզ չէ, թե մինչ այդ նա ինչպես է մեկնել Նիդերլանդներ, վերադարձրել են արդյոք Ուկրաինայի իշխանությունները նրա նիդերլանդական անձնագիրը:

Ֆիքրեթ Հուսեյնլին 2006-ին Ադրբեջանում բռնության էր ենթարկվել: Երկու տարի անց նա Նիդերլանդներում ապաստան էր ստացել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG