Մատչելիության հղումներ

Ուկրաինայի դատարանն ազատ արձակեց Բաքվի պահանջով ձերբակալված լրագրողին


Ֆիքրեթ Հուսեյնլի, արխիվ
Ֆիքրեթ Հուսեյնլի, արխիվ

Ուկրաինական դատարանն ազատ է արձակել ադրբեջանցի լրագրող Ֆիքրեթ Հուսեյնլիին, ով ձերբակալվել էր Ադրբեջանի պահանջով: Ավելի վաղ մի շարք հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպություններ դատապարտել էին լրագրողի ձերբակալությունը՝ Կիևին կոչ անելով անհապաղ ազատ արձակել նրան ու չարտահանձնել Բաքվին:

Հոկտեմբերի 14-ին Կիևի օդանավակայանում ձերբակալված Հուսեյնլին Ադրբեջանում մեղադրվում է մեքենայությունների և ապօրինի կերպով սահմանը հատելու մեջ: Իրավապաշտպանները, մինչդեռ, պնդում են, որ նա հետապնդվում է իր լրագրողական գործունեության ու Ալիևների վարչակազմին քննադատելու համար:

Լրագրողն Ադրբեջանից հեռացել էր 10 տարի առաջ, այն բանից հետո, երբ անհայտ անձինք նրան առևանգեցին ու դաժան ծեծի ենթարկեցին: Մեղավորները մինչ այժմ չեն հայտնաբերվել: Ըստ Հուսեյնլիի գործընկերների, նա վերջին տարիներին Նիդերլանդների քաղաքացիություն է ստացել, բնակվում է այդ երկրում և համագործակցում ադրբեջանական ընդդիմադիր «Թուրան» գործակալության հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG