Մատչելիության հղումներ

Քիմիական զենքի արգելման կազմակերպության փորձագետները Դումայում քննություն սկսելու համար «սպասում են ՄԱԿ ԱԽ որոշմանը»


Սիրիա - Ռուսաստանցի զինծառայողները պարեկություն են իրականացնում Դումայում, 16-ը ապրիլի, 2018թ․

ՄԱԿ-ում Սիրիայի դեսպանը երեկ հայտարարել է, որ Քիմիական զենքի արգելման կազմակերպության փորձագետները սպասում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշմանը՝ Դումա քաղաքում հետաքննությունը սկսելու համար:

Այս հայտարարությունը հետևեց մասնագետների՝ Դումա հասնելու վերաբերյալ պաշտոնական Դամասկոսի և Վաշինգտոնի հակասական հայտարարություններին: Մասնագետները չէին կարողանում մուտք գործել Դումա:

Ռուսաստանցի նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի զարմուհին՝ Վիկտորիա Սկրիպալը ռուսական «Էխո Մոսկվի» ռադիոկայանի հետ հարցազրույցում հայտարարել է, որ ծրագրում է դիմել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, եթե Միացյալ Թագավորությունը կրկին մերժի իրեն վիզա տրամադրել:

66-ամյա Սերգեյ Սկրիպալին ու նրա դստերը՝ 33-ամյա Յուլիային մարտի 4-ին անգիտակից վիճակում հայտնաբերել էին բրիտանական Սոլսբերի քաղաքում նստարանին, ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել հիվանդանոց: Նրանց թունավորման համար Մեծ Բրիտանիան մեղադրում է Ռուսաստանին:

Մեծ Բրիտանիան, Միացյալ Նահանգները և երկու տասնյակ այլ երկրներ այս դեպքի հետ կապված ավելի քան 150 ռուսաստանցի դիվանագետների արտաքսեցին, ինչին Ռուսաստանը նույն կերպ պատասխանեց:

Այս ամսվա սկզբին հայտնի դարձավ նախ Յուլիա Սկրիպալի, ապա՝ Սերգեյ Սկրիպալի առողջական վիճակի բարելավման մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG