Մատչելիության հղումներ

Թունավորումից հետո առաջին անգամ Յուլիա Սկրիպալը հանդես է եկել հայտարարությամբ


Յուլիա Սկրիպալ
Յուլիա Սկրիպալ

Բրիտանիայի Սոլսբերի քաղաքում մարտի 4-ին քիմիական ուժեղ նյութով թունավորուից մեկ ամիս անց, Յուլիա Սկրիպալը ապրիլի 5-ին հանդես է եկել հայտարարությամբ: Նրա անունից հայտարարությունը տարածել է Լոնդոնի ոստիկանությունը:

«Մեկ շաբաթ առաջ ես ուշքի եմ եկել և ուրախ եմ հայտնելու, որ առողջությունս օրեցօր վերականգնվում է»,- ասել է Յուլիա Սկրիպալը, շնորհակալություն հայտնելով Սոլսբերիի հիվանդանոցի բժիշկներին, որտեղ նա և նրա հայրը բուժվում են, և բոլոր նրանց, ովքեր ցանկանում են իրենց ապաքինումը:

«Համոզված եմ, հասկանում եք, որ միջադեպի հետևանքով կողմնորոշումս որոշ չափով կորցրել եմ»,- ասել է նա և բոլորին հորդորել ապաքինման ընթացքում հարգել իր և ընտանիքի անձնական կյանքի իրավունքը:

Նրա հայտարարությունում որևէ հիշատակում չկա Ռուսաստանի պետական հեռուստաընկերությամբ հեռարձակված նյութի մասին, որտեղ ասվել է, թե Յուլիա Սկրիպալը հեռախոսազրույց է ունեցել իր զարմուհի Վիկտորիա Սկրիպալի հետ և ասել, որ իր և իր հոր՝ Սերգեյ Սկրիպալի առողջությունը բարելավում է և ինքը շուտով դուրս կգրվի հիվանդանոցից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG