Մատչելիության հղումներ

Իլհամ Ալիևը վերընտրվեց Ադրբեջանի նախագահ


Ադրբեջան - Իլհամ Ալիևի կողմնակիցները տոնում են նրա հաղթանակը ընտրություններում, Բաքու, 11-ը ապրիլի, 2018թ․
Ադրբեջան - Իլհամ Ալիևի կողմնակիցները տոնում են նրա հաղթանակը ընտրություններում, Բաքու, 11-ը ապրիլի, 2018թ․

Երեկ Ադրբեջանում անցկացված արտահերթ նախագահական ընտրություններում ձայների 94 տոկոսի հաշվարկի արդյունքում պարզ է դարձել, որ գործող նախագահ Իլհամ Ալիևը ստացել է քվեների առնվազն 86 տոկոսը և շարունակելու է ղեկավարել երկիրը։

«Ես շնորհակալ եմ ժողովրդից մեր ձեռքբերումների և հաջողությունների օգտին քվեարկելու համար», - ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից հետո պետական հեռուստաընկերության եթերում հայտարարել է Ալիևը։

Ադրբեջանական ընդդիմությունը, հիշեցնենք, այս ընտրությունները բոյկոտում էր։

Իլհամ Ալիևը Ադրբեջանը ղեկավարում է արդեն շուրջ 15 տարի:

Տե՛ս նաև այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG