Մատչելիության հղումներ

ԱԺ-ում ծխարձակումից հետո ինքնաշխատ ազդանշան է տրվել, հրշեջ-փրկարարների անհրաժեշտություն չի եղել․ ԱԻՆ


Ապրիլի 11-ին, ժամը 12. 04-ին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի «911» ծառայությունում հրդեհային ազդարարման ինքնաշխատ համակարգով ազդանշան է ստացվել ՀՀ Ազգային ժողովից:

Այս մասին հաղորդում է ԱԻՆ լրատվական ծառաությունը՝ հավելելով․ ««911» ծառայության օպերատորն անմիջապես կապ է հաաստատել Ազգային ժողովի անվտանգության աշխատակցի հետ, ով տեղեկացրել է, որ Ազգային ժողովում հրդեհ չի բռնկվել և հրշեջ-փրկարարական խմբի անհրաժեշտություն չկա»:

Այսօր առավոտյան Խորհրդարանի դահլիճը մի քանի րոպե շարունակ ամբողջությամբ ծխի մեջ է եղել: Ընդդիմադիր «Ելք» խմբակցության «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը ամբիոնից ելույթ ունենալիս անսպասելիորեն գրպանից հանել է ծխարձակիչը, վառել այն և բոլորին կոչ արել ապրիլի 13-ին գնալ Ազատության հրապարակ ու այնտեղ միասին վառել «ազատության ջահը»: Միրզոյանին ևս երկու ծխարձակիչներով միացել է ընդդիմադիր խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Լենա Նազարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG