Մատչելիության հղումներ

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակը ԱՄՆ-ին հորդորել է չհրթիռակոծել Սիրիան, նշելով, որ նման հարձակումը կարող է «էականորեն ապակայունացնել» Մերձավոր Արևելքի առանց այդ էլ փխրուն իրավիճակը:

«Մենք կցանկանայինք հուսալ, որ բոլոր կողմերը կխուսափեն որևէ քայլից», - լրագրողների հետ ամենօրյա հեռախոսային ճեպազրույցում ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Հիշեցնենք՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակվել են սիրիական Դումա քաղաքի վրա ենթադրաբար քիմիական հարձակումը հետաքննելու թե՛ ԱՄՆ-ի և թե՛ Ռուսաստանի առաջարկները:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ավելի վաղ հայտարարել է, որ Դումայի հարձակումն իրականացնողները «թանկ կվճարեն»: Նա չեղարկել է Հարավային Ամերիկա նախատեսված այցը, որպեսզի կարողանա կենտրոնանալ Սիրիայում տիրող կացության վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG