Մատչելիության հղումներ

Ադրբեջանում նախագահական ընտրություններ են


Ադրբեջան - Նախագահական ընտրությունների քվեարկությունը Բաքվի ընտրատեղամասերից մեկում, 11-ը ապրիլի, 2018թ․
Ադրբեջան - Նախագահական ընտրությունների քվեարկությունը Բաքվի ընտրատեղամասերից մեկում, 11-ը ապրիլի, 2018թ․

Ադրբեջանում այսօր արտահերթ նախագահական ընտրություններ են: Բացի գործող նախագահ 56-ամյա Իլհամ Ալիևից ընտրություններին մասնակցում է ևս 7 թեկնածու:

Ընդդիմությունը բոյկոտել է ընտրությունները՝ պնդելով, որ դրանք ապօրինի են և կեղծվելու են:

Այս ընթացքում թե՛ ընդդիմադիրները, թե՛ արևմտյան կառավարությունները և թե՛ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները քննադատել են Ալիևի կառավարությանը անկախ լրատվամիջոցներին, քաղաքական ակտիվիստներին հետապնդելու համար։

Իլհամ Ալիևը Ադրբեջանը ղեկավարում է արդեն շուրջ 15 տարի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG