Մատչելիության հղումներ

Աման Տուլեևը ընտրվել է Կեմերովոյի մարզխորհրդի նախագահ


Կեմերովոյի այժմ նախկին նահանգապետ Աման Տուլեև, մարտ, 2018թ․
Կեմերովոյի այժմ նախկին նահանգապետ Աման Տուլեև, մարտ, 2018թ․

Կեմերովոյի նախկին նահանգապետ Աման Տուլեևը ընտրվել է Ժողովրդական պատգամավորների մարզային խորհրդի նախագահ: Տուլեևի օգտին են քվեարկել Կեմերովոյի մարզխորհրդի 39 պատգամավորներից 38-ը:

Աման Տուլեևը նահանգապետի պաշտոնից հրաժարական էր ներկայացրել ապրիլի 1-ին` Կեմերովոյի առևտրի կենտրոններից մեկում տեղի ունեցած հրդեհից հաշվված օրեր անց:

Ավելի վաղ Ռուսաստանի իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Սերգեյ Նևերովը դեմ էր արտահայտվել Տուլեևի` մարզային խորհրդի նախագահ ընտրության հեռանկարին: «Մարդիկ նման որոշումը պարզապես չեն հասկանա», - ասել էր «Եդինայա Ռոսիա»-ի բարձրաստիճան ներկայացուցիչը:

Կեմերովոյի «Զիմնյայա Վիշնյա» առևտրի կենտրոնում մարտի 26-ին բռնկված հրդեհի հետևանքով, հիշեցնենք, 64 մարդ է զոհվել, որոնցից 41-ը՝ երեխաներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG