Մատչելիության հղումներ

Կեմերովոյում առևտրի կենտրոնում հրդեհի զոհերի թիվը հասել է 37-ի


Կեմերովոյում հրդեհվել է "Зимняя вишня" առևտրի կենտրոնը, 25-ը մարտի, 2018թ․
Կեմերովոյում հրդեհվել է "Зимняя вишня" առևտրի կենտրոնը, 25-ը մարտի, 2018թ․

Կեմերովոյում "Зимняя вишня" առևտրի և զվարճանքի կենտրոնում բռնկված խոշոր հրդեհի հետևանքով, պաշտոնական տվյալներով, 37 մարդ զոհվել է, 43-ը՝ վիրավորվել։

Մոտ 70 մարդ, այդ թվում՝ մոտ 40 երեխա, համարվում է անհետ կորած։

Հրդեհը, ենթադրաբար, սկսվել է երեխաների ակտիվ խաղերի համար կենտրոնում գործող սրահում։ Ստույգ պատճառը հայտնի չէ։

Կեմերովոյի նահանգապետ Աման Տուլեևը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է ողբերգության մասին՝ հայտնելով, որ փրկարարները և հրշեջները հրդեհված համալիրից դուրս են հանել 20 մարդ։ Հրդեհին հարող տարածքից տարհանվել է մոտ 100 մարդ։

Աղետի գոտում աշխատում են բժիշկների, փրկարարների և հրշեջների խմբեր։

Հրդեհի փաստով հարուցվել է քրեկան գործ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG