Մատչելիության հղումներ

Կեմերովոյի նահանգապետը հրաժարական է տվել


Ռուսաստանի Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական հրդեհից հետո Կեմերովո մարզի նահանգապետ Աման Տուլեևը հրաժարական է տվել։

Մարզպետարանի պաշտոնական կայքում հրապարակված տեսաուղերձում Տուլեևը ասել է, որ հրաժարականը «միակ ճիշտ որոշումն է»։

Կրեմլի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրությունում նշվում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հիմք ընդունելով Կեմերովոյի նահանգապետի հրաժարականի դիմումը, հրամանագիր է ստորագրել նրա լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին։ Կեմերովոյի նահանգապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Տուլեևի տեղակալը՝ Սերգեյ Ցիվիլյովը։

«Զիմյայա Վիշնյա» առևտրի կետրոնում մարտի 25֊ին բռնկված հրդեհի զոհերի թիվը, պաշտոնական տվյալներով, 64֊ն է, այդ թվում՝ 41 երեխաներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG