Մատչելիության հղումներ

ՍԱՊԾ-ը ոչնչացրել է 100 կգ ժամկետանց բուսայուղային սպրեդ


Լուսանկարը՝ ՍԱՊԾ լրատվականի
Լուսանկարը՝ ՍԱՊԾ լրատվականի

Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) Կոտայքի մարզային կենտրոնի աշխատակիցներն Առինջ գյուղում պաղպաղակի արտադրությամբ զբաղվող «Ձյան Փաթիլներ» արտադրական կոոպերատիվում իրականացրած վերահսկողության արդյունքում ընկերության պահեստում հայտնաբերել են «Տուլչինսկի Էքստրա» մակնշմամբ 100 կիլոգրամ ժամկետանց բուսայուղային սփրեդ (այն արտադրող «Տուլչինկա ՌՈւ» ՍՊԸ-ի ներկայացուցիչը Հայաստանում «Արման Ընդ Պարտնյոր» ՍՊԸ-ն է):

ՍԱՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության համաձայն՝ սփրեդի ժամկետանց ամբողջ խմբաքանակը տեղում ոչնչացվել է: Միաժամանակ, պատրաստի արտադրանքից՝ «Ձյունիկ» և «Ձողիկ» պաղպաղակներից, կատարվել է նմուշառում և ներկայացվել լաբորատոր փորձաքննության:

Ընկերության՝ պահեստում առկա ողջ արտադրանքի՝ 2018 թվականի մարտի 17-ի արտադրության «Ձյունիկ» և «Ձողիկ» պաղպաղակների իրացումը կասեցվել է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG