Մատչելիության հղումներ

Թուրքիան դատապարտում է Halkbank-ի ղեկավարին 20 տարով ազատազրկելու ԱՄՆ դատախազության պահանջը


Թուրքիա - Halkbank-ի շենքը Ստամբուլում, արխիվ
Թուրքիա - Halkbank-ի շենքը Ստամբուլում, արխիվ

Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը հայտարարել է, թե Թուրքիան դատապարտում է Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցները շրջանցած թուրքական բանկի ղեկավար Հաքան Աթիլային 20 տարվա ազատազրկման դատապարտելու ԱՄՆ դատախազության պահանջը:

«Մենք վճռականորեն դատապարտում ենք Halkbank-ի փոխնախագահ Հաքան Աթիլային ազատազրկելու պահանջը», - հայտարարել է Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակը:

Աթիլայի դատավճիռը պետք է հրապարակվի ապրիլի 11-ին:

Ավելի վաղ իրանական ծագումով թուրք գործարար Ռեզա Զարաբը, որը նույնպես այս գործով անցնող առանցքային դեմքերից է, իրեն մեղավոր ճանաչելով Իրանի դեմ պատժամիջոցները խախտելու մեջ՝ բացահայտել է հանցավոր գործարքները, որոնք հիմնականում իրականացվել են թուրքական Halkbank-ի, թուրք պաշտոնյաներին կաշառելու միջոցով:

Գործով անցնող 9 մեղադրյալների մեծամասնությունը՝ այդ թվում թուրք նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, գտնվում են Թուրքիայում՝ ազատության մեջ: Ամերիկացի դատախազների պնդմամբ, այդ գործարքների արդյունքում Իրանը շուրջ մեկ միլիարդ դոլարի շահույթ է ստացել նավթի ու գազի վաճառքից՝ պատժամիջոցների շրջանցմամբ օգտվելով ամերիկյան և համաշխարհային բանկային համակարգերից:

Պաշտոնական Անկարան հերքում է բոլոր մեղադրանքները՝ հայտարարելով, թե գործը շինծու է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG