Մատչելիության հղումներ

Թուրք գործարար Զարաբը ԱՄՆ դատարանի առջև չի կանգնի Իրանի դեմ պատժամիջոցները շրջանցելու գործով


Ռեզա Զարաբ (աջից), Մեհմեդ Հաքան Աթիլլա

Նյու Յորքի դաշնային դատարանը հայտարարել է, թե թուրք գործարար Ռեզա Զարաբը դատարանի առջև չի կանգնելու Իրանի դեմ պատժամիջոցները շրջանցելու գործով, որը լուրջ հարված է հասցրել թուրք-ամերիկյան հարաբերություններին:

Մանհեթենի դաշնային դատարանը երեկ հաղորդել է, որ այս շաբաթ մեկնարկող դատաքննության միակ ամբաստանյալը լինելու է թուրքական «Հալք» բանկի փոխտնօրեն Մեհմեդ Հաքան Աթիլլան, ինչից կարելի է ենթադրել, որ մեծահարուստ Զարաբը գործարքի է գնացել դատախազության հետ և ընդունել առաջադրված մեղադրանքները:

Ամերիկացի դատախազները ավելի վաղ հայտարարել էին, թե ոսկու առևտրով զբաղվող Զարաբը թուրք բարձրաստիճան պաշտոնյաների ու գործարարների հետ շրջանցել է Իրանի դեմ սահմանված ամերիկյան պատժամիջոցներն ու Թեհրանին փոխանցել միլիոնավոր դոլարներ:

Պաշտոնական Անկարան կտրականապես հերքում է այս մեղադրանքներն ու պնդում, թե գործը «դավադրություն է Թուրքիայի դեմ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG