Այսօր առավոտյան ամերիկացի վեց տասնյակ դիվանագետներ լքել են Ռուսաստանը: Անցած շաբաթ Մոսկվան նրանց վտարելու որոշում էր կայացրել՝ ի պատասխան Վաշինգտոնի քայլերի: Ամերիկացի դիվանագետների հեռանալու համար ժամանակ էր տրվել մինչև ապրիլի 5-ը:
Բրիտանիայում ռուսաստանցի նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման պատճառով մարտի 26-ին Վաշինգտոնը հայտարարել էր ռուսաստանցի 60 դիվանագետի արտաքսելու մասին: Բրիտանիային համերաշխության հայտնած շուրջ երեք տասնյակ երկրներից ռուսաստանցի մոտավորապես 150 դիվանագետ է արտաքսվել: Մարտի 29-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Մոսկվան համարժեք պատասխան կտա: