Մատչելիության հղումներ

Ռուսաստանն արտաքսում է արևմտյան տասնյակ դիվանագետների


Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրով, արխիվ
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրով, արխիվ

Ռուսաստանն արտաքսում է այն երկրների դիվանագետներին, որոնք ի աջակցություն Մեծ Բրիտանիայի, արտաքսել են ռուս դիվանագետների։ Այդ մասին երեկ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Ռուսաստանը, մասնավորապես, արտաքսում է Մոսկվայում աշխատող ամերիկացի 58 դիվանագետի, ինչպես նաև Եկատերինբուրգում հյուպատոսության երկու դիվանագետի։ Ռուսաստանը փակում է նաև Սանկտ Պետերբուրգում ԱՄՆ հյուպատոսությունը։

Ամերիկացի դիվանագետները պետք է հեռանան Ռուսաստանից մինչև ապրիլի 5-ը, իսկ Սանկտ Պետերբուրգում Միացյալ Նահանգների հյուպատոսությունը փակվելու է երկու օրում։

Հիշեցնենք՝ ռուսաստանցի դիվանագետներին արտաքսելու մասին ավելի վաղ հայտարարել էր 22 երկիր, այդ թվում՝ Եվրամիության անդամ մի շարք երկրներ՝ Միացյալ Նահանգները, Կանադան, Նորվեգիան, Ալբանիան, Մակեդոնիան և Ուկրաինան։

Երեկ երեկոյան հայտնի դարձավ նաև, որ մեկ ռուսաստանցի դիվանագետի արտաքսելու է նաև Վրաստանը։ «Արտգործնախարարությունը կիսում է Միացյալ Թագավորության և միջազգային հանրության դիրքորոշումը Սկրիպալների թունավորման հարցում», - ասված է պաշտոնական Թբիլիսիի հաղորդագրությունում։

Այսպիսով, ընդհանուր առմամբ, տարբեր երկրներից արտաքսվել կամ արտաքսվելու է 141 ռուսաստանցի դիվանագետ։

Հիշեցնենք՝ ռուս նախկին լրտես 66-ամյա Սերգեյ Սկրիպալին և նրա 33-ամյա դստեր Յուլիային մարտի 4-ին թունավորել են «Նովիչոկ» տեսակի նյարդա-պարալիտիկ նյութով։

Լոնդոնը պնդում է, որ սա սպանության փորձ էր, որի պատասխանատուն է Կրեմլը։ Մոսկվան կտրականապես հերքում է մեղադրանքները։

Նշենք, որ ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Հիթեր Նաուերթը երեկ անհիմն և ոչ-արդարացված է որակել ամերիկացի դիվանագետներին արտաքսելու և Սանկտ Պետերբուրգում Միացյալ Նահանգների հյուպատոսությունը փակելու մասին Մոսկվայի որոշումը։

«Նման քայլով Ռուսաստանը ցույց է տալիս, որ հետաքրքրված չէ կարևորագույն հարցերի շուրջ Միացյալ Նահանգների հետ համագործակցության մեջ», - ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչն՝ ընդգծելով, որ Վաշինգտոնի քայլերն արդարացված էին Սկրիպալի գործով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG