Մատչելիության հղումներ

Արդարադատության նախարարությունն ուղեփակել է «ՎիզաՄետրիկ»-ի կողմից ՀՀ քաղաքացիների անձնական տվյալների մշակումը


ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պահանջով ուղեփակվել է «Վիզամետրիկ» ընկերության կողմից ՀՀ քաղաքացիների անձնական տվյալները հավաքելու կամ ամրագրելու կամ համակարգելու կամ փոխանցելու կամ օգտագործելու հնարավորությունը՝ մինչև Գործակալության ստուգման գործողությունների ավարտը:

Ավելի վաղ՝ մարտի 28-ին, Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը հայտարարել էր, որ ապրիլի 3-ից Գերմանիայի, Բելգիայի, Նիդերլանդների, Լյուքսեմբուրգի, Ավստրիայի և Շվեդիայի շենգենյան վիզաների դիմումները Հայաստանի քաղաքացիներից կընդունի ոչ թե Գերմանիայի դեսպանատունը, այլ ռուս-թուրքական կոնսորցիում հանդիսացող «Վիզամետրիկ» ընկերությունը։

Շենգենյան վիզաների տրամադրման կարգում այս փոփոխությունը հարուցել էր հասարակության անհանգստությունը՝ հաշվի առնելով այն փաստը, որ «Վիզամետրիկ» ընկերությունը նաև թուրքական ծագում ունի և ըստ էության Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չունեցող պետությանը հասանելի են դառնալու դեսպանատուն դիմած հայաստանցիների անձնական տվյալները։

Արձագանքելով այս մտահոգություններին՝ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը ստուգումներ էր սկսել պարզելու՝ արդյոք շենգենյան վիզաներ տրամադրելու նպատակով ռուս-թուրքական «Վիզամետրիկ» ընկերության կողմից անձնական տվյալների մշակումը համապատասխանում Հայաստանի օրենսդրությանը։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG