Մատչելիության հղումներ

ԱԻՆ-ը հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացրել մարդաշատ օբյեկտներում


Երևանյան սուպերմարկետներից մեկը, արխիվ
Երևանյան սուպերմարկետներից մեկը, արխիվ

Տարեսկզբից արտակարգ իրավիճակների նախարարության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացրել մարդկանց զանգվածային կուտակում ունեցող 50-ից ավելի օբյեկտներում (հյուրանոցներ, սննդի կետեր, առևտրի կենտրոններ, մարզամշակութային հաստատություններ և այլն), հայտնում է ԱԻՆ-ը՝ ի պատասխան ֆեյսբուքյան օգտատերերի մտահոգություններին։

Ֆեյսբուքյան օգտատերերը, հաշվի առնելով Կեմերովոյի առևտրի կենտրոնում բռնկված հրդեհը, մասնավորապես գրառումներ են կատարում՝ հետաքրքրվելով, թե արդյո՞ք նախարարությունը ստուգումներ է իրականացնում Հայաստանի առևտրային կենտրոններում։

«Հենց այս պահին մեր փորձագետները «Դալմա մոլ» առևտրի կենտրոնում են հետազոտություն իրականացնում: Բոլոր այն օբյեկտներում, որտեղ առկա են եղել բացթողումներ, ղեկավարներին հանձնվել են կարգադրագրեր՝ հայտնաբերված թերությունների վերացման համար համապատասխան ցուցումներով ու ժամկետներով», - տեղեկացնում է նախարարությունը:

Կեմերովոյում "Зимняя вишня" առևտրի և զվարճանքի կենտրոնում կիրակի օրը բռնկված խոշոր հրդեհի հետևանքով, պաշտոնական տվյալներով 64 մարդ է զոհվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG