Մատչելիության հղումներ

Պուտինը մտադիր է կենտրոնանալ ներքին խնդիրների վրա. Պեսկով


Ռուսաստանի նախագահն ու իր խոսնակը, արխիվ
Ռուսաստանի նախագահն ու իր խոսնակը, արխիվ

Ռուսաստանի նախագահի ընտրություններից մեկ շաբաթ անց դեռ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը շարունակում է հարցազրույցներ տալ և հայտարարել, որ Պուտինը մտադիր է կենտրոնանալ ներքին խնդիրների վրա։

«Նոր Պուտինը դա մեր իմացած Պուտինի սիմբիոզն է, Պուտինի, որին գիտենք, որի շուրջ միավորվել ենք, դրան գումարած Պուտին, ով գիտի, թե ինչ է մեզ պետք ապագայում», - ասել է Պեսկովը՝ հավելելով. - « Ի տարբերություն մյուս ռուսաստանցիների, Պուտինը երկրի զարգացման հստակ տեսլական ունի, և կարևորը Պուտինի համար ներքին խնդիրներն են»։

Ավելի վաղ, հիշեցնենք, Պեսկովը Պուտինի՝ վերընտրված նախագահի արտաքին քաղաքականության մասին խոսելիս շեշտել էր, որ Պուտինը ցանկանում է շտկել և զարգացնել հարաբերություններն աշխարհի շատ երկրների, այդ թվում՝ Միացյալ Նահանգների և Եվրամիության հետ։

Սակայն «Բլումբերգ»-ը գրել էր, որ ԱՄՆ-ի իշխանությունները կարող են հետևել Մեծ Բրիտանիայի օրինակին և արդեն այսօր հայտարարել Ռուսաստանից տասնյակ դիվանագետների արտաքսման մասին՝ նշելով, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնվել է իր օգնականների հետ, ովքեր ռուսաստանցի դիվանագետներին արտաքսելու խորհուրդ են տալիս։

Ռուսաստանցի դիվանագետներին արտաքսելու մասին մոտակա օրերին կարող են հայտարարել նաև եվրոպական 20 երկրներ, այդ թվում՝ Ֆրանսիան և Գերմանիան։

Հիշեցնենք՝ Մեծ Բրիտանիան Ռուսաստանին մեղադրում է ռուսաստանցի նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալին և նրա դստերը Սոլսբերի քաղաքում թունավորելու մեջ։

Երեկ НТВ հեռուստաընկերության եթերում Կրեմլի մամլո խոսնակը Լոնդոնի մեղադրանքները Մոսկվայի հասցեին չլսված անարգանք է որակել՝ նշելով, որ Մեծ Բրիտանիան ապացույցներ չունի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG