Մատչելիության հղումներ

«Նոր Պուտինը, մեր իմացած Պուտինի սիմբիոզն է»․ Պեսկով


Դմիտրի Պեսկով, արխիվ
Դմիտրի Պեսկով, արխիվ

Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Մեդվեդևն այսօր հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինն ունի երկրի հետագա զարգացման հստակ տեսլական:

Ռուսաստանում անցած կիրակի օրը տեղի ունեցած ընտրությունների արդյունքների համաձայն, Պուտինի օգտին քվեարկել է ձայնի իրավունք ունեցող քաղաքացիների 76.69 տոկոսը:

Մասնակցելով НТВ հեռուստատեսության «Շաբաթվա արդյունքները» ծրագրին՝ Պեսկովն ասել է, որ «նոր Պուտինը դա մեր իմացած Պուտինի սիմբիոզն է, Պուտինի, որին գիտենք, որի շուրջ միավորվել ենք, դրան գումարած Պուտին, ով գիտի, թե ինչ է մեզ պետք ապագայում»:

«Նա ունի տեսլական, որը շատ ավելի ընդարձակ է շարքային ընտրողի տեսլականի համեմատությամբ, հենց դրա համար են նրան աջակցում», - ասել է Դմիտրի Պեսկովը:

Խոսնակի փոխանցմամբ, Պուտինիը բազմիցս ապացուցել է, որ պոպուլիստ չէ, և որ նրա համար առաջնահերթությունը երկրի ներքին խնդիրներն են, ինչն էլ նախագահն ընդգծել է ընտրությունների արդյունքների կապակցությամբ ժողովրդին հասցեագրած իր վերջին ուղերձում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG