Մատչելիության հղումներ

Կեմերովոյում հրդեհից տուժածների թվում հայեր կան. ՀՀ ԱԳՆ


Կեմերովոյում հրդեհվել է "Зимняя вишня" առևտրի կենտրոնը, 25-ը մարտի, 2018թ
Կեմերովոյում հրդեհվել է "Зимняя вишня" առևտրի կենտրոնը, 25-ը մարտի, 2018թ

Ռուսաստանի Կեմերովո քաղաքի «Զիմնյայա Վիշնյա» առևտրի կենտրոնում կիրակի օրը տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժածների շրջանում կան հայեր: Այդ մասին հայտնում է Հայաստանի արտգործնախարարությունը՝ վկայակոչելով Ռուսաստանում Հայաստանի դեսպանության տվյալները։

Արտգործանախարարությունը լրացուցիչ տեղեկություն կհայտնի:

Նշենք, որ առևտրի և զվարճանքի կենտրոնում խոշոր հրդեհի հետևանքով, վերջին տվյալներով 53 մարդ է զոհվել, տուժածները 48-ն են, 11 մարդ համարվում է անհետ կորած։

Առայժմ պաշտոնապես հայտնի չէ հրդեհի պատճառը։ Ռուսաստանյան լրատվամիջոցներում շրջանառվող վարկածներից մեկը էլեկտրական լարերի անսարքությունն է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG