Մատչելիության հղումներ

Կեմերովոյում հրդեհի զոհերի թիվը հասել է 53-ի


Կեմերովոյում հրդեհվել է "Зимняя вишня" առևտրի կենտրոնը, 25-ը մարտի, 2018թ

Ռուսաստանի Կեմերովո քաղաքի առևտրային կենտրոններից մեկում կիրակի օրը բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 53-ի, 11 մարդ համարվում է անհետ կորած, այս մասին հաղորդում է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով պաշտոնական աղբյուրները։

Ըստ վերջին տվյալների, 48 մարդ տուժել է, որոնցից 12-ը գտնվում է հիվանդանոցներում՝ նրանցից երկուսի, այդ թվում՝ մեկ երեխայի վիճակը ծանր է։

Առայժմ պաշտոնապես հայտնի չէ հրդեհի պատճառը։ Ռուսաստանյան լրատվամիջոցներում շրջանառվող վարկածներից մեկը էլեկտրական լարերի անսարքությունն է։

Ականատեսների վկայությամբ հրդեհի ազդանշանը չի հնչել, առևտրային կենտրոնի աշխատակիցներն իրենք են մարդկանց տեղեկացրել հրդեհի մասին։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG