Մատչելիության հղումներ

Նավալնին կոչ է անում նոր ընդդիմություն ստեղծել


Ռուսաստանյան ընդդիմությունն իր ներկայիս տեսքով որևէ հեռանկար չունի, հայտարարել է ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին՝ համոզմունք հայտնելով, թե իմաստ չունի միավորվելու, քանի որ ընդդիմության ներկայացուցիչները նախագահական վերջին ընտրություններում հավաքել են ընդամենը չորս տոկոս ձայն։

«Ժողովրդավար և ընդդիմադիր տրամադրված ընտրողի խնդիրն ընդդիմություն ստեղծելուն նպաստելն է, այլ ոչ թե համոզել վերակենդանացնել մի բան, որը դեռ չծնված մահացած է», - հայտարարել է Նավալանին՝ ընդգծելով, որ ընդդիմությունն ապագայում պետք է պայքարի առնվազն 60 տոկոս ձայների համար։

Մարտի 18-ին տեղի ունեցած Ռուսաստանի նախագահական ընտրություններում, ըստ պաշտոնական տվյալների, գործող նախագահը չորրորդ անգամ վերընտրվել է 77 տոկոս կողմ ձայնով։

Նավալնիին չեն թույլատրել մասնակցել ընտրություններին ՄԻԵԴ-ի կողմից ապօրինի ճանաչված «Կիրովլես»-ի գործով դատվածության պատճառով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG