Մատչելիության հղումներ

ԼՂ-ում ուժեղ քամու հետևանքով ծառի տապալման արդյունքում ՊԲ զինվոր է մահացել


Հայ զինվորը մարտական հենակետում՝ հերթապահության ժամանակ, ար-իվ
Հայ զինվորը մարտական հենակետում՝ հերթապահության ժամանակ, ար-իվ

Մարտի 24-ին՝ ժամը 16:55-ի սահմաններում, Պաշտպանության բանակի (ՊԲ) հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, ուժեղ քամու հետևանքով ծառի տապալման արդյունքում, մահացել է Պաշտպանության բանակի զինծառայող, 1999 թվականին ծնված Արմեն Համայակի Հարությունյանը,տեղեկացնում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը։

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

«Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին », - ասված է Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG