Մատչելիության հղումներ

ԱԻՆ-ը զգուշացնում է․ սպասվում են վտանգավոր ուժգնության քամիներ


Երևանյան համայնապատկեր, արխիվ
Երևանյան համայնապատկեր, արխիվ

Հայաստան ներթափանցող տաք օդային հոսանքները բախվում են Սև ծովի վրա առկա ցուրտ օդային հոսանքների հետ, և այդ երևույթի արդյունքում ձևավորվող հզոր ճակատային գոտու հետևանքով մարտի 24-ին կեսօրից մինչև մարտի 25-ի կեսօր Հայաստանի տարածքում սպասվում են վտանգավոր ուժգնության քամիներ, զգուշացնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ):

Հաղորդագրության համաձայն՝ Շիրակում, Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Սյունիքում և Լեռնային Ղարաբաղում քամու պոռթկումները կարող են հասնել 30-35 մետր/վայրկյանի, Կոտայքում, Արմավիրում, Արագածոտնում, Արարատում, Վայոց ձորում և Երևանում՝ 20-25մ/վ, ինչի արդյունքում հնարավոր է կոտրվեն ծառեր կամ ծառի ճյուղեր, պոկվեն տանիքներ կամ տանիքների առանձին հատվածներ, ընկնեն գովազդային վահանակներ, էլեկտրահաղորդման գծեր և այլ առարկաներ։

ԱԻՆ-ը բնակչությանը և տնտեսվարող սուբյեկտներին կոչ է անում ցուցաբերել առավելագույն զգոնություն։

Հայաստանի տարածքում այսօր ուշ երեկոյան ժամերին, վաղը, մարտի 28-ի երեկոյան, 29-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Մարտի 26-27-ը, 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը այսօր կբարձրանա 4-5 աստիճանով, մարտի 25-ի ցերեկը, 26-ի գիշերը նույնքան կնվազի, մարտի 27-28-ը կբարձրանա 3-4 աստիճանով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG