Մատչելիության հղումներ

Ուժեղ քամուց վնասվել են շինությունների տանիքներ, ավտոմեքենաներ, ծառեր․ ԱԻՆ


Երևանում ուժեղ քամու հետևանքով վնասված տանիք, արխիվ
Երևանում ուժեղ քամու հետևանքով վնասված տանիք, արխիվ

Այսօր ժամը 20-ի դրությամբ 8 դեպքում քամուց վնասվել են ծառեր, որից 7-ը՝ Երևանում, մեկը՝ Արագածոտնի մարզում, 67 դեպքում՝ շինությունների տանիքներ, այդ թվում 25-ը՝ Երևանում, 6-ը՝ Արագածոտնի, 2-ը՝ Արմավիրի, 6-ը՝ Արարատի, 2-ը՝ Կոտայքի, 2-ը՝ Գեղարքունիքի, 14-ը՝ Լոռու, 9-ը՝ Շիրակի և 1-ը՝ Տավուշի մարզերում:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ 10 դեպքում վնասվել են շինությունների կոնստրուկցիոն տարրեր (Երևանում), 4 դեպքում՝ այլ իրեր (3-ը՝ Երևանում, 1-ը՝ Լոռու մարզում): Ընդհանուր վնասվել է 5 ավտոմեքենա, որից 2-ը` Երևանում, 3-ը՝ Լոռու մարզում:

Հիշեցնենք, արտակարգ իրավիճակների և գյուղատնտեսության նախարարությունները զգուշացրել էին մարտի 24-ի կեսօրից մինչև մարտի 25-ի կեսօր սպասվող ուժեղ քամիների մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG