Մատչելիության հղումներ

Գյուղնախարարությունը զգուշացնում է՝ սպասվում են վտանգավոր ուժգնության քամիներ


Ջերմոց Կոտայքի մարզում, արխիվ
Ջերմոց Կոտայքի մարզում, արխիվ

Գյուղատնտեսության նախարարությունը՝ վկայակոչելով Արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ ծառայության տեղեկատվությունը, նշում է, որ մարտի 24-ին` կեսօրից մինչև մարտի 25-ի կեսօր, հանրապետության տարածքում սպասվում են վտանգավոր ուժգնության քամիներ:

Ըստ նախարարության, Շիրակում, Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում և Սյունիքում քամու պոռթկումները կարող են հասնել 30-35 մ/վրկ-ի, Կոտայքում, Արմավիրում, Արագածոտնում, Արարատում, Վայոց ձորում և Երևանում՝ 20-25 մ/վրկ-ի:

Քամու արդյունքում հնարավոր վնասները նվազեցնելու նպատակով Գյուղատնտեսության նախարարությունը հորդորում է ուշադրության կենտրոնում պահել ջերմոցները, մասնավորապես լրացուցիչ ամրացնել թաղանթապատ ջերմոցների ծածկերը, ամուր փակել ջերմոցների օդանցքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG