Այսօր օրվա առաջին կեսին Հայաստանի արևմտյան շրջաններում, այդ թվում՝ մայրաքաղաք Երևանում, վաղը ուշ երեկոյան ժամերին, մարտի 25-ի գիշերը և առավոտյան շրջանների զգալի մասում, ցերեկը հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ մարտի 24-ի գիշերը, 26-27-ը Հայաստանի տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ:
Այսօր առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մետր/վայրկյան, վաղը՝ 25-30 մ/վ արագությամբ: Երևանում մարտի 23-24-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը այսօր և վաղը կբարձրանա 5-6 աստիճանով: