Մատչելիության հղումներ

Թերեզա Մեյը ԵՄ առաջնորդներից կոշտ հայտարարություն է ակնկալում Սկրիպալների թունավորման հարցով


Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ելույթ է ունենում խորհրդարանում, Լոնդոն, 21-ը մարտի, 2018թ․

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը այսօր պատրաստվում է դիմել Եվրամիության առաջնորդներին՝ ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորումը դատապարտելու հարցում Լոնդոնին միանալու կոչով, հաղորդում են արևմտյան լրատվամիջոցները: Մեյը Եվրամիության գործընկերներից Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովի ընթացքում կոշտ հայտարարություն է ակնկալում։

Բրիտանական խորհրդարանի հանձնաժողովներից մեկում Սերգեյ Սկրիպալի թունավորման հարցի քննարկման ժամանակ օրենսդիրներից մեկը հայտարարել է, որ ինչպես Ադոլֆ Հիտլերը 1936 թվականին Բեռլինում անցկացված Օլիմպիական խաղերը օգտագործեց որպես PR, այնպես էլ Վլադիմիր Պուտինը այս տարի Ռուսաստանում անցկացվելիք ֆուտբոլի աշխարհի առաջնությունն է օգտագործելու PR նպատակով։ Այս մտքին համաձայնել է Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը և ասել, որ Սկրիպալի թունավորման համար մեղավոր են նրանք, ովքեր ղեկավարում են Ռուսաստանը։

Հիշեցնենք, ըստ բրիտանացի քննիչների՝ Սկրիպալները թունավորվել են «Նովիչոկ» տեսակի նյարդապարալիտիկ նյութով, որը ստեղծվել է Ռուսաստանում:

Ռուսաստանը կտրականապես հերքում է մեղադրանքները:

Եվրամիության արտգործնախարարները արդեն իսկ համատեղ հայտարարությամբ դատապարտել են Սկրիպալների թունավորումը և աջակցություն հայտնել Բրիտանիային:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG