Մատչելիության հղումներ

Եվրամիությունը դատապարտում է Սերգեյ Սկրիպալի թունավորումը և աջակցություն հայտնում Լոնդոնին


Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը Բրյուսելում հարցազրույց է տալիս մամուլին
Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը Բրյուսելում հարցազրույց է տալիս մամուլին

Եվրամիության արտգործնախարարները այսօր ընդունած համատեղ հայտարարությամբ դատապարտել են ռուսաստանցի նախկին հետախույզ, երկակի ագենտ Սերգեյ Սկրիպալի թունավորումը և աջակցություն հայտնել Բրիտանիային: ԵՄ անդամ 28 երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունում նշված է, որ շատ լուրջ են ընդունում այդ հանցագործության համար Ռուսաստանի հավանական պատասխանատվության Լոնդոնի գնահատականը: «Եվրամիությունը անվերապահ համերաշխություն է հայտնում Բրիտանիային և աջակցություն հայտնում այդ հանցագործության մեղավորներին պատասխանատվության ենթարկելու Բրիտանիայի ջանքներին»,- նշված է այսօր Բրյուսելում ընդունված հայտարարությունում:

Մոսկվան հերքում է մեղադրանքները: Երեկ կայացած ընտրություններից հետո Ռուսաստանի վերընտրված նախագահ Վլադիմիր Պուտինը ասել է, որ Ռուսաստանը այդպիսի զենք չունի:

Մարտի 4-ին Բրիտանիայում թունավորվել են Ռուսաստանի ռազմական հետախուզության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալը և նրա դուստրը: Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն ասել է, որ նրանց դեմ կիրառվել է ռուսական արտադրության «Նովիչոկ» կոչվող քիմիական ուժեղ նյութ: Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր առողջական վիճակը շարունակում է ծանր մնալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG