Մատչելիության հղումներ

Բրիտանիայից արտաքսված 23 ռուսաստանցի դիվանագետները ժամանել են Մոսկվա


Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայան, արխիվ

Բրիտանիայից արտաքսված 23 ռուսաստանցի դիվանագետները երեկ ժամանել են Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայան:

Պաշտոնական Լոնդոնը որոշել է առայժմ նոր պատժամիջոցներ չկիրառել Մոսկվայի նկատմամբ:

ՏԱՍՍ գործակալությունը, վկայակոչելով Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, նշում է, որ Լոնդոնը միտումնավոր է ընտրել ռուս-բրիտանական հարաբերությունները վատթարացնող ուղին:

Մեծ Բրիտանիայից ռուսաստանցի դիվանագետներին արտաքսեցին Սոլսբերիում ռուսաստանցի նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման պատճառով։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը թունավորման մեջ մեղադրել է Ռուսաստանին։

Ըստ բրիտանացի քննիչների, Սկրիպալները թունավորվել են «Նովիչոկ» տեսակի նյարդապարալիտիկ նյութով, որը ստեղծվել է Ռուսաստանում:

Ռուսաստանը կտրականապես հերքում է մեղադրանքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG