Մատչելիության հղումներ

«Սկրիպալի գործ»․ ռուսաստանցի դիվանագետները լքում են Մեծ Բրիտանիան


Մեծ Բրիտանիա - Ոստիկանները Լոնդոնում Ռուսաստանի դեսպանատան մուտքի մոտ, 20-ը մարտի, 2018թ․
Մեծ Բրիտանիա - Ոստիկանները Լոնդոնում Ռուսաստանի դեսպանատան մուտքի մոտ, 20-ը մարտի, 2018թ․

Միացյալ Թագավորությունից արտաքսված ռուսաստանցի դիվանագետները Լոնդոն-Մոսկվա չվերթով այսօր վերադառնում են հայրենիք: Նրանց վտարելու որոշում է կայացրել բրիտանական կառավարությունը` Սոլսբերիում ռուսաստանցի նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման պատճառով:

Ըստ բրիտանացի քննիչների՝ Սկրիպալներին թունավորել են նյարդապարալիտիկ «Նովիչոկ» նյութով, որը ստեղծվել է Ռուսաստանում: 66-ամյա Սերգեյ Սկրիպալն ու նրա դուստրը՝ 33-ամյա Յուլիան «ծայրահեղ, բայց կայուն վիճակում» գտնվում են հիվանդանոցում:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը թունավորման մեջ մեղադրել է Ռուսաստանին՝ որպես պատասխան հայտարարելով ռուսաստանցի 23 դիվանագետների արտաքսելու մասին: Ռուսաստանը կտրականապես հերքում է մեղադրանքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG