Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը այցելել է Ուկրաինայի քաղաքամայր Կիևում կատարել է եկեղեցու հիմնարկեքի արարողություն, հաղորդում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշանակալից այս իրադարձության կապակցությամբ նաև իր պատգամն է բերել ներկաներին: - «Ս. Նահատակաց մատուռի հարևանությամբ վեր հառնելիք այս տաճարը մեր զավակների ազգային-հոգևոր կյանքի վերազարթոնքի մի նոր կենտրոն պիտի դառնա ջինջ աղբյուր` քրիստոնեական արժեքներով զորացման: Այն պիտի նաև խոսուն վկայությունը դառնա Ուկրաինայում հայոց պատմական բազմադարյա ներկայության», - մասնավորապես, ասել է նա:
Գարեգին Բ Կաթողիկոսը նաև գոհունակությամբ է անդրադարձել հայ համայնքի հանդեպ երկրի իշխանությունների հոգատար վերաբերմունքին, որի արտահայտությունն է քաղաքի կողմից եկեղեցու կառուցման համար կատարված հողահատկացումը:
Նույն օրը Նորին Սրբությունը նաև Հայրապետական իր օրհնություն է բերել Ուկրաինայի հայերի միության տարեկան առաջին կոնֆերանսի մասնակիցներին:
Վերջում Ուկրաինայի հայերի միության նախագահը Նորին Սրբությանը հանձնեց միության «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բարձրագույն շքանշանը։
Մարտի 16-ի երեկոյան Վեհափառ Հայրապետն իր շքախմբով մեկնել է Դնեպր։