Մատչելիության հղումներ

ԱՄՆ բարձրաստիճան զինվորական․ Պենտագոնը աջակցում է Իրանի հետ միջուկային համաձայնագրին


Ամերիկացի գեներալ Ջոզեֆ Վոթել, արխիվ

Ամերիկացի բարձրաստիճան զինվորական Ջոզեֆ Վոթելը Պենտագոնի աջակցությունն է հայտնել Իրանի հետ գերտերությունների կնքած միջուկային համաձայնագրին:

Վոթելը երեկ Սենատի զինված ուժերի կոմիտեին հայտնել է, որ համակարծիք է պաշտպանության նախարար Ջիմ Մաթիսի հետ, թե համաձայնագիրը բխում է Միացյալ Նահանգների շահերից:

Հիշեցնենք, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեկ հայտարարեց, որ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին պաշտոնից ազատել է այդ թվում Իրանի հետ միջուկային համաձայնագրի շուրջ տարաձայնությունների պատճառով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG