Մատչելիության հղումներ

Այս իշխանությունների գոյության պայմաններում Քոչարյանին հարցաքննելը ոչինչ չի տալու. քաղաքական մեկնաբան


Քանի դեռ այս իշխանությունները կան, «Մարտի 1»-ը չի բացահայտվելու, այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանն՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությանը։

Հիշեցնենք՝ Փաշինյանը «Մարտի 1»-ի գործի առնչությամբ գրություն է ուղարկել գլխավոր դատախազին՝ առաջարկելով հարցաքննության կանչել երկրորդ նախագահին։

Ըստ քաղաքական մեկնաբանի, այս իշխանությունների գոյության պայմաններում Ռոբերտ Քոչարյանին հարցաքննության կանչելը ոչ մի բան չի տալու գործի բացահայտման առումով։

«Սրանք ուղղակի հայտարարություններ են, իրար ինչ որ մեսիջներ են փորձում ուղարկել։ Հասկանալի չէ՞, որ միայն Ռոբերտ Քոչարյանը չէր «Մարտի 1»-ի հիմնական պատասխանատուն, իշխանական ողջ համակարգն է, որի մեջ են նաև այսօրվա իշխանությունները», - ասաց Բաղդասարյանը։

Հիշեցնենք՝ երեկ 2rd.am-ի հարցին ի պատասխան Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն ասել էր. - «Մարտի 1»-ի անկարգությունների գլխավոր սադրիչն ու կազմակերպիչը Ազգային ժողովում «Մարտի 1»-ի գործով լսումներ էր կազմակերպել ու նստած ԱԺ նախագահի աթոռին՝ վարում էր նիստը»։

2rd.am-ը, մասնավորապես, հետաքրքրվել էր Սողոմոնյանից, թե ինչո՞վ է պայմանավորված ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի այն նախաձեռնությունը, որ «Մարտի 1»-ի գործի առնչությամբ գրություն է ուղարկել գլխավոր դատախազին՝ առաջարկելով հարցաքննության կանչել երկրորդ նախագահին։

Նիկոլ Փաշինյանն էլ հակադարձեց Վիկտոր Սողոմոնյանին՝ շեշտելով, Քոչարյանը փորձում է շեղվել բուն թեմայից, մինչդեռ նա պետք է հստակ պատասխանի կոնկրետ հարցի՝ որտեղի՞ց իրեն այն տեղեկությունը, թե «Մարտի 1»-ին ցուցարարները դուրս էին գալիս մեքենայից հետևից, կրակում զինվորների վրա, ապա թաքնվում»:

Բաղդասարյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դտել այստեղ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG